Տիգրան Ասատրյանի թոռնուհու նոր լուսանկարը․ նա շատ գեղեցիկ է

Լուսահոգի Արամ Ասատրյանի երգերը սիրում են շատ-շատերը: Նրա որդիներն այսօր արդեն Արամ Ասատրյանի գործի շարունակողներն են: Նրանց ևս հայ հասարակության մեծ մասը սիրում ու հարգում է: Արտաշ Ասատրյանն այսօր բնակվում է Հայաստանում, իսկ Տիգրան Ասատրյանը՝ ԱՄՆ-ում։ Տիգրան Ասատրյանը արդեն 15 տարի է ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երջանիկ երգիչը ունի իր ընտանեկան երջանկության բանաձևը.

«Փոխադարձ սերը, հարգանքն ու հավատարմությունը…»:

Նրա կինը Նունե Ասատրյանն է, ով արտիստին նվիրել է երեք զավակ` Նվարդը, Արամը և Արմանը: «Ես և կինս՝ Նունեն եղել ենք համադասրանցիներ, միասին 10 տարի սովորել ենք միևնույն դասարանում: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ սիրելի կին ու երեք հրաշք երեխաներ Նվարդը, Արամը և Արմանը, ի դեպ

ասեմ ավագ որդիս ով կրում է իր պապիկի անուն ազգանունը Արամ Ասատրյան նույնպես ունի հրաշալի ձայնային տվյալներ ու երգում է, սակայն այս պահին նրա մոտ տարիքային անցման փուլ է և մի որոշ ժամանակ չի կարելի նրան երգել, բայց նա երգելու է ու նույնպես շարունակելու է իր պապիկի կիսատ թողած գործը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: