Վիտալիկին չեմ կարող չասել՝ հետ չբերողը և լկտիաբար ժողովրդին ստողը …… (այստեղ յուրաքանչյուրը կարող է մտովի տեղադրել իր պատկերացրածը՝ համեմված վառ երևակայությամբ և հարուստ բառապաշարով)։

Երբ գերիները դեռ թշնամու ձեռքում են և բազմաթիվ անհետ կորածների ճակատագրերը հայտնի չեն, բայց Վիտալի Բալասյանյանը հայտարարում է, թե Հադրութը հետ ենք բերելու, Ես իրավունք ունե՞մ եզրակացնելու, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կամ տգետ է, կամ՝ գործակալ, կամ էլ՝ տգետ գործակալ։ Ես կասկած չունեմ, որ սա բացարձակ սուտ հայտարարություն է , որը նպատակ ունի սին հույսեր տարածել մարդկանց շրջանում, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «կուտ» է տալիս՝ ընդ որում ռուսական։

Հարդրութը հետ բերողը Խծաբերդն ու Նոր Թաղը չէր տա թշնամուն՝ ռուսական զորքերի հետ միասին՝ ի դեպ Վիտոյի՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար աշխատելու օրոք։ Ալիևն ու Էրդողանը այլևս ոչինչ չեն զիջելու առանց պատերազմի։ Ավելին ՝ նրանք ինչ-որ տարածք կզիջեն բացառապես Մեղրիի դիմաց։ Սակայն ինքներդ եք հասկանում, որ նման որոշում կայացնողին, մի քանի ժամով անտեսելով ժողովրդավարությունը, պետք է հրապարակում ժողվորդական ամենադաժան դատաստանի ենթարկել։

Ռուսները, որոնք Արցախում են Ալիևի և Էրդողանի բարեհաճության շնորհիվ, առաջինը երբեք պատերազմ չեն սկսի Ալիևի դեմ, որովհետև սա կնշանակի նաև պատերազմ Թուրքիայի դեմ, որից ռուսներն ամեն գնով խուսափելու են՝ խփված և մարսված ռուսական ուղղաթիռն էլ ապացույց։ Հետևաբար Վիտալիկին չեմ կարող չասել՝ հետ չբերողը և լկտիաբար ժողովրդին ստողը …… (այստեղ յուրաքանչյուրը կարող է մտովի տեղադրել իր պատկերացրածը՝ համեմված վառ երևակայությամբ և հարուստ բառապաշարով)։

Понравилась статья? Поделиться с друзьями: