Վիկա Մարտիրոսյանը դասական կերպարում լուսանկարներ է հրապարակել

Պարուհի, «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան դասական կերպարում։

Հրապարակված կադրերում պարուհին կրում է սպիտակ լայն տաբատ եւ նույն երանգի օվերսայզ պիջակ, որի վրա արծաթագույն քարեր կան։ Իր տեսքն ամբողջական դարձնելու համար Վիկան նախապատվությունը

տվել է բարձրակրունկներին եւ երկար արծաթագույն ականջօղերին։ Վարսերը հավաքված են, դիմահարդարումը վառ։ Պարուհին հրապարակումը չի մեկնաբանել։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: