Վերջին անգամ երջանկությունը մեր տուն մտավ ուղիղ 1 տարի առաջ․․․ 

Էսմա Կիրակոսյանը գրում է. Վերջին անգամ երջանկությունը մեր տուն մտավ ուղիղ մեկ տարի առաջ`12.09.20թ֊ին Մաման ոտքը կո տրել էր ու Գևին չէինք ասել։ Դուրս էինք եկել դիմավորելու. արձակուրդ էր գալիս ։

Մաման ձեռնափայտով էր ու Գևին տեսնելուն պես սկսեց հուզմունքից դողացնել։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց մեր տանը, երբ մամային տեսավ էդ վիճակում, իրեն թվացել էր, թե կաթված է տարել։ Երբ ամեն ինչ հասկացավ, ասեց ինձ.

«Էսմա, էս մի տարին մամային ու պապային աչքիդ լուսի պես պահում ես, որ էլ սենց բան չկրկնվի, մի տարուց ես կգամ ու արդեն ես կլինեմ իրանց պատասխանատուն, դու ազատ կլինես»։

Խոստումդ չպահեցիր Գև ջան․․․

Անակնկալ էր արել Գևս, ինչպես միշտ, Էռնային, Թեկային ու Վահեին էլ էր բերել։ Երբ հերթը ինձ հասավ Գևին գրկելու` մենակ հիշում եմ, որ կանգնել էի ու չէի գրկում, շնորհակալություններ էի ուղղում առ աստված, որ անփորձանք տուն է հասցրել։ Հիմա Գևս չկա, հավատ չկա…

Понравилась статья? Поделиться с друзьями: