Վարչապետի շնորհիվ է, որ ժողովուրդը կոշիկները չի մաքրում Ռուբեն Հայրապետյանի վրա.Դուք զինվորական բժշկին ախրաննիկներով քացիներով ծեծող տեսակ եք…

Վարչապետի շնորհիվ է, որ ժողովուրդը կոշիկները չի մաքրում Ռուբեն Հայրապետյանի վրա.Դուք զինվորական բժշկին ախրաննիկներով քացիներով ծեծող տեսակ եք…

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին՝ նշելով. «Այսօր Ռուբեն Հայրապետյանների և մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում միակ պատճառով, որ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Մենք իրենց՝ մարդ սպшնող, մարդ ծեծող, մարդ առևանգող տեսակը չենք: Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր՝ ես ի՞նչ պիտի անեմ, ես պիտի ծեծեմ…

Դուք զինվորական բժշկին ախրաննիկներով քացիներով ծեծող տեսակ եք, դուք մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր տեսակ եք:

 

Իրենց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է, բոլոր երգիչ-երգչուհիներին հեռախոսազանգերով ստորագրություններ խնդրող տեսակ է: Իրենց տեսակը վերացող տեսակ է, վերանալու է ՀՀ տարածքից»,- հավելել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: