Վանո Սիրադեղյանի դստեր ՀՈւԶԻՉ մեջբերումը հոր ստեղծագործությունից

Արփի Վան Սիրադեղյանը գրել է. Լույսի նման քո դստրիկը իրիկվանից քաշվել է իր մեջ, մորից, բոլորից մնում է հեռու, որ մայրը, առավել ևս ուրիշ մեկը, իր նեղսրտությանը հոր աղջկան մասնակից չանի: Իր տխրությունը իրեն հերիք է: Նա այժմ փոքրիկ գш զան է կտրել, նրա սերը հոգսից ազատ է ու իր հայրիկին կպաշտպանի: Քանի դեռ փոքր է՝ կպաշտպանի: Իրիկնաժամին այս նկարը շուռ տուր պատին՝ շրջած էլ քոնն է և շահածդ մենակությանը տեր կանգնիր տղամարդու պես — ողջ տարին մտածել ես այս ամսվա

մասին: Չէ, շնшգшյլի կյանք չէ ուզածդ, պարզապես քո մենակությունը քո հանգիստն ու ազատությունն է: Համենայնդեպս՝ քեզ մատչելի միակ հանգիստն է: Այս տարիքում, այս վիճակում ազատությանդ միակ ձևն է: Մենակությունը քեզ համար այս սեղանը բացեց. գլուխ սոխ ու աղի ձվածեղ, սառնարանից երեք շաբաթ չհանած պանիր, մի կտոր հաց՝ երեծ օրվա, մի կտոր լավաշ՝ ժանգը կերած փշրվող թիթեղ. — էլ ինչո՞ւ է մենակությունդ աչքի փուշ: Քո կծուլեզու ներկայությունը

նրանց հանգիստը թпւ նավորում է, քանզի ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր և ամեն ժամ, սակայն առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես… հատված`(Անանձրեւ հուլիս)։ Վանո

Понравилась статья? Поделиться с друзьями: