Վանեցյանը չի դիմացել Մինասյանի հմայիչ ժպիտին և աստղաբաշխական կարողությանը

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ և ո՞ւմ պատճառով է ժողովուրդը «դժգոհ» վարչապետից. բացահայտեց Վանեցյանը

Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խմբագիրների հետ իր «աննախադեպ» հանդիպման ժամանակ դարակազմիկ արտահայտություններ կատարեց։
1․ Խոսեց սպայի պատվի մասին։
2․ Հայտարարեց, որ ժողովուրդը դժգոհ է վարչապետից:
3․ Որ ինքը վարչապետից ստացել է հանձնարարականներ նախկինների, մասնավորապես, Հրայր Թովմասյանի վերաբերյալ, բայց չի կատարել և այդ պատճառով է հրաժարական տվել։

4․ Որ չի կարելի երկիրը բաժանել սևերի և սպիտակների:

5․ Որ հանդիպում է ունեցել Սերժի փեսա Միքայել Մինասյանի հետ վարչապետի հանձնարարությամբ։

6․ Որ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի է գտնվում կալանքի տակ։

7․ Որ ինքը մտնում է քաղաքականություն։
«ՑՄՄՓ» կասեր մեր վարչապետը։
Հիմա հերթով։

1․ Սպայի պատիվ հասկացությունը դա ոչ թե իրավաբանական, այլ արժեհամակարգային կատեգորիա է։ Այն իր մեջ պարունակում է մինիմում երեք պարտադիր պայման՝ արժանապատվություն, շնորհակալության զգացում, երդմանը հավատարմություն։
Կարծում եմ` ԱԱԾ աշխատակից Արթուր Վանեցյանի կողմից հեղափոխության օրերին, հեղափոխականներին տեղեկատվություն տալը, դրա դիմաց հետագայում պաշտոն ստանալը, այնուհետև նույն կարգով, արդեն ԱԱԾ տնօրենի կարգավիճակով հակահեղափոխականներին առերևույթ տեղեկություններ տալը, իր անմիջական ղեկավարի ցուցումները չկատարելը, ԱԱԾ պետի պաշտոնում քաղաքական հայտարարություններ անելը, իր ֆունկցիոնալ պարտականություններն ի վնաս ժողովրդին չկատարելը, ոչ միայն աղերս չունի սպայի պատվի, արժանապատվության, երդման հավատարմության և շնորհակալ լինելու ունակության հետ, այլ կոչվում է կրկնակի դավաճանություն և ստեղծվում է հիմնավոր կասկած, որ «Հուդան» նստած է Արթուր Վանեցյանի գեներում։

2․ Ժողովուրդն իրոք դժգոհ է վարչապետից, որովհետև արդար դատարանի առջև կանգնած չեն նախկին հանցագործները, որ երկրից թալանվածը վերադարձված չէ, նույնիսկ խոսակցություններ են գնում, որ վարչապետը այդ առումով ունի պայմանավորվածություններ նախկինների հետ և հեղափոխությունը դա թատրոն էր։

Արթուր Վանեցյանը փաստացի հերքեց այս վարկածը, ըստ նրա հայտարարության պարզվեց, որ վարչապետը չունի ոչ մի պայմանավորվածություն նախկինների հետ, ավելին տվել է հստակ կարգադրություններ հանցագործներին պատժելու և թալանը վերադարձնելու ուղղությամբ, բայց ԱԱԾ տնօրեն Վանեցյանը չի ասել «ЕСТЬ» և չի կատարել այդ կարգադրությունները, որի համար էլ պաշտոնանկ է արվել։

Անկեղծ ասած, այսքանից հետո ես էլ եմ «դժգոհ» վարչապետից, որ Արթուր Վանեցյանի տեսակը դեռ ազատության մեջ է և դեռևս կրում է գեներալական ուսադիրներ։

3․ Երկրում չկա սև և սպիտակ, կա ժողովուրդ և թշնամի օկուպանտներ և ով կսատարի թշնամուն, նա կլինի հայրենիքի դավաճան։ Գոնե այսքանը պետք է պարզ լիներ Արթուր Վանեցյանին։

4․ Կարծում եմ, որ Արթուր Վանեցյանը եկել է այն եզրահանգման, որ Քոչարյանն ապօրինի է կալանքի տակ, իր և Միքայել Մինասյանի հանդիպումից հետո, որտեղ գնացել էր վարչապետի հանձնարարությամբ, բայց դուրս է եկել որպես հավատացյալ հակահեղափոխական, հավանաբար, չի դիմացել Միքայել Մինասյանի հմայիչ ժպիտին և աստղաբաշխական կարողությանը։

5․ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի քաղաքականություն մտնելուն, ապա կասեմ հետևյալը՝ «քաղաքականությունն անբարոյականություն է, բայց դրանով նույնպես պետք է զբաղվեն բարոյական մարդիկ», այս համատեքստում կարծում եմ` Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ նույնպես անելիք չունի և ուղղակի պետք է «աշոծյան» լինի, քանի դեռ ուշ չէ»։

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: