Վայելում եմ աշնան վերջին օրերը․ Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով աշնանայի կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում գեղեցկուհին երկնագույն վերնաշապիկ է կրում։

Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Վայելելով աշնան վերջին օրերը», — հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Ավելի վաղ Լուսինեն հրապարակում էր արել ամուսնու մասնակցությամբ՝

անդրադառնալով իրենց հարաբերություններին. «Անհավատալի է ու այնքան հաճելի, որ կա մեկը, ով քեզ սիրում է այնպիսին ինչպիսին որ դու կաս, չի քննադատում, ուղղակի սիրում է։ Քեզ սիրում է քո գժություններով հանդերձ ու ամեն խելառության պատրաստ է քեզ համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: