Վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերիր աշխարհին․ Արեւիկ Ուդումյան

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ Նունեի հետ։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Արեւիկը ջերմ գրկել է փոքրիկին։ ԵՐիտասարդ մայրիկը հմայիչ

կերպարում է։ «Նունեին հաստատ շատ եմ ասելու` վայելիր կյանքը այն անկանխատեսելի է, հաճախ անարդար, տխուր։ Այս ամենին ի պատասխան՝ վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերվիր աշխարհին։ Միգուցե դա փրկի», —

հրապարակումը մակագրել է Արեւիկը, ապա հավելել է «սեր» հեշթեգը։ «Աղավնոյի ու Բերձորի համար մեղավոր ենք բոլորս։ Տրանսպորտի թանկացման համար իրեն կոտորող ազգը չկոտորվեց, երբ վերացան 5000 լույս տղաներ։ Բազմոցից,

սրճարանից չունեցավ ժամանակ, չուզեցավ թշնամիներ ձեռք բերել, մտածեց՝ անիմաստ է, ինքն իրեն խաբեց, որ էսքանը տվել են, վերջ, խաղաղություն է լինելու ու տենց էլ ոտքի չկանգնեց ու չգոռաց, չպայքարեց ազգը։ Թույլ տվեցինք՝ ներսից

մեզ կործանեն ու օգնեն, որ դրսից կոտորեն։ Խղճուկ ենք, անկամային հատկանիշներով, անցյալը չգնահատող, սեփական հողը չպահող մարդիկ։ Խոսքս, բնականաբար, ոչ բոլորի մասին է, բայց, ցավոք, շատ-շատերի։ Այո՛, շատ ցանկալի կլիներ՝

ապրեինք մի երկրում, որտեղ ամեն ինչ ճիշտ կառավարվում է, լուծվում։ Բայց երբ էդպես չէ, հակառակը՝ մեզ փաթեթավորում են, կզած նվիրում, ուրեմն միգուցե սթափվենք ու ձմերուկն ու խորովածը մի կողմ դնենք․․․ ախր հասան ձեր տուն»,- օրերս գրել էր Արեւիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: