Վաղուց էսքան լկտի պահվածք չէի տեսել. Նազենի Հովհաննիսյանն իր հարևանի մասին

Նազենի Հովհաննիսյանը պարբերաբար իր սոցիալական էջերում տնից հրապարակումներ է անում՝ ցույց տալով իր բույսերի խնամքը, որևէ համեղ ուտեստի պատրաստում և իհարկե հաղորդավարուհին իր ինստագրամյան սթորիների միջոցով իր կարծիքն է հայտնում տարբեր հարցերի շուրջ։ Երեկ Նազենիին դուր չէր եկել հարևանների ուշ ժամի ձայներն ու այն, որ տղաներն իրեն են քննարկել.

«Կողքիս հարևանը իր ընկերների հետ գիշերվա 3-ին ԲԱՐՁՐ քննարկում են ինձ, իմ ՝ իրենց պատը ծեծելուց հետո… ( վաղուց էսքան լկտի պահվածք չէի տեսել)։ Ափսոս։ Հուսով եմ կկարդան։ Հ.Գ. « վատ հարևանը դե վատ բան ա»։ տեքստերից մինչև «ապե մենք էլ իրա պատը ծեծենք, հլը խփի տենանք ինչ կանի…» ու նմանատիպ էժանություն։ Մտածեցի կատաղած դեմքս հագնեմ գնամ ԴՈՒՌԸ

ծեծեմ, էն էլ խղճացի… մուրազի վրա են երևի, տեստոստերոններն էլ գլխներին է տվել, գարուն է։ հ.Գ. Գ. Հիմա էլ «ԻՆԱԴՈւ» դռներ են շխկացնում ուժեղ… պահակի զգուշացումից հետո։Տղերք. Տղերքի պես պահեք ձեզ. գարունը կանցնի կգնա, իսկ ձեր խայտառակ պահելաձևը, խոսքերը ու տհաճությունը կմնան… բարի գիշեր, ինչ ասեմ. – գրել էր Նազենին։

Понравилась статья? Поделиться с друзьями: