Վահան Թովմասյանի և նորածին դստեր նոր լուսանկարը

Դերասան Վահան Թովմասյանի կինը՝ Ջուլիետա Մխիթարյանը, հրապարակել նորածին դստեր և ամուսնու լուսանկարը: Նրանք նախընտրել են ցույց չտալ ամուսնու դեմքը: Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նրանք ծնողներ են դարձել։ Զույգի

երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ հունիսի 26-ին: Ջուլիետան հրապարակում է արել, որի միջոցով պարզ է դարձել, որ աղջկան տվել են Էվա անունը: Հավելենք, որ ավելի ուշ Վահանը ընկերների հետ իսկական հայկական քեֆ է արել: Դերասան, երգիչ Գոռ

Հակոբյանը կադրեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են նշում տվյալ առիթը: Նշենք, որ հրապարակում է արել նաև ամերիկաբնակ Վաչեն՝ նշելով, որ հորեղբայր է դարձել: Հավելենք, որ Starnews-ն դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ

զույգը սպասում է իր առաջնեկին: Ջուլիետան ամիսներ առաջ ինստագրամյան սթորիում լուսանկար էր հրապարակել՝ բացահայտելով երեխայի սեռը: Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի: Զույգի հարսանիքը բավական մեծ արձագանք էր ստացել:

Մինչ ամուսնությունը ո′չ Վահանի, և ո′չ էլ Ջուլիետայի սոցիալական ցանցերի էջերում համատեղ լուսանկարներ չկային։ Ջուլիետան մի քանի լուսանկար էր հրապարակել միայն նշանադրության օրը։ Զույգն այս առումով մի փոքր

տարբերվել էր բոլորից՝ չհանրայնացնելով իրենց անձնական կյանքը։ Հարսանիքից հետո Վահանը տեսանյութ էր հրապարակել: «Թեթև անոնս մեր հարսանիքից»,-իր ինստագրամյան էջում հրապարակած փոքրիկ հոլովակին կից գրել էր Վահանը:

Նշենք, որ զույգի կնքահայրն է Ռաֆայել Երանոսյանը:Հիշեցնենք նաև, որ Վահանը դերասան, հաղորդավար Վաչե Թովմասյանի եղբայրն է: Ի դեպ, հարսանեկան խնջույքին ներկա էր նաև Վաչեի նախկին կինը՝ Գայանեն:

Հիշեցնենք, որ ներկայումս Վաչեն ԱՄՆ-ում է: Ըստ տեղեկությունների՝ նա այլևս Հայաստանում բնակվելու ցանկություն չունի: Վաչեն ներկա չէր նաև եղբոր հարսանիքին: Ի դեպ, ուշագրավն այն է, որ հարսանեկան խնջույքին ներկա չէր նաև

Ռաֆայել Երանոսյանը: Համացանցում հայտնվել էր զվարճալի տեսանյութ, որում Ռաֆայել Երանոսյանի լուսանկարն էր՝ իբրև թե նա որպես կնքահայր նույնպես մասնակցել էր խնջույքին: Ռաֆայելն այդ օրը ստիպված էր հանդես գալ թատրոնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: