Սև լիճը գտնվում է ադրբ եջան ցիների վերահսկողության ներքո․ բանակցությունները արդյունք չեն տվել. Իրինա Յոլյան

Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չունենք, կեսօրին հայտնի դարձած իրողությունները անփոփոխ են։ Ադրբեջանական ուժերը գտնվում են Սև լճի հատվածում, ըստ էության՝ լիճը իրենց վերահսկողութան տակ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Մինչև ուշ երեկոյան որևէ փոփոխության մասին տեղեկություն չկար։ Գիտեմ որ բանակցություններ են ընթացել, բայց որևէ նորություն չունենք։ Խաղաղապահների հետ վարվող բանակցություններն ըստ էության արդյունք չեն տվել»։

Դիտարկմանը, թե այս ժամին վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ սրա հետ կապված մտահոգություններ չկան՝ նա պատասխանեց, որ թերևս ենթադրություններ չանենք։ «Ժամանակը ցույց կտա, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, սպասենք զարգացումների»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: