Սոֆյա Հովսեփյանի հասցեին մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած «ամուսնացիր՝ կանցնի» վիրավորանքի մասով

Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոֆյա Հովսեփյանի հասցեին մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած «ամուսնացիր՝ կանցնի» վիրավորանքի մասով։

Երբ որ 2018-ին ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանին անձնական հավատարմության սկզբունքով ձեւավորվող ԱԺ-ն չի կարող համապատասխանել իր կոչմանը, քանի որ ՔՊ-ում պարզապես

չկան անհրաժեշտ քանակությամբ քաղաքական գործիչներ (եղածներից շատերն էլ արդեն Երեւանի ավագանում էին, կամ էլ գործադիրում) եւ որ օրենսդիր մարմնում որակ ապահովելու միակ տարբերակը հեղափոխական ուժերի լայն կոնսոլիդացիան է — նաեւ այ սրա համար էինք ասում։

Քաղաքական գործիչ ոչ մի օրում եւ ոչ էլ երկու շաբաթում չեն դառնում։

Քաղաքականը նաեւ քաղաքավարին է, իսկ քաղաքավարին — նաեւ քաղաքակիրթը։ Բոլոր այս բառերի հիմքում ընկած է քաղաք բառ-գաղափարը։ Մի բան, որն այդքան պակասում է այսօրվա ԱԺ-ում։

Понравилась статья? Поделиться с друзьями: