Սոնա Ռուբենյանը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագից լուսանկարներ է վերահրապարակել

Երգչուհի Սոնա Ռուբենյանը վերահրապարակել է երեկ երեկոյան Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան պատարագից մի քանի լուսանկար:

«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում երգչուհու հրապարակած լուսանկարները լավագույնս արտահայտում են արցախցի ժողովրդի այսօրվա միասնականությունն ու հավատքը: Դրանք արվել են Էդգար Հարությունյանի կողմից:

Հիշեցնենք, որ արդեն 26 օր է, ինչ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը փակ է՝ բնապահպանական ակցիայի պատրվակով, ինչի հետեւանքով 120 հազար հայեր գտնվում են հումանիտար ճգնաժամի եզրին:

Понравилась статья? Поделиться с друзьями: