Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանցիներն առաջ են եկել. պատգամավոր

Hraparak.am-ը գրում է․ Արցախի ներքին գործերի նախարարությունն այսօր առավոտյան տեղեկատվություն էր տարածել, որ ադրբեջանական զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Համացանցում տեղեկություններ էին տարածվել,

թե այս պահին Սյունիքում կրակոցներ կան։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծնունդով սյունեցի Դավիթ Դանիելյանն սակայն հերքեց այդ տեղեկությունը՝ վստահեցնելով, որ այս պահին որևէ կրակոց չկա։ Դանիելյանը սակայն հաստատեց մեզ

հասած լուրերն այն մասին, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում մոտակայքում ադրբեջանական զինուժը որոշակի առաջխաղացում է ունեցել։ «Մոտ հարյուր մետր առաջ են եկել, ու հիմա բանակցություների միջոցով, առանց կրակոցի համապատասխան մարմինները փորձում են ելման դիրքեր վերադարձնել ադրբեջանցիներին»,- նշեց նա։

Տեսանյութը ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: