Սյուզաննա Մելքոնյանի գեղեցիկ լուսանկարն Իտալիայից

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին կրում է սպիտակ տոպ, որը համադրել է սեւ տաբատի հետ։ Նրա մազերն

արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են ծղոտե լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ «Բարի լույս Իտալիայից», — հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։ Օրեր առաջ տեղադրված լուսանկարում երգչուհին սպիտակ պիջակ էր կրում։ Սյուզաննան

արձակել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել նրան․ «Շքեղ․ այո՛, գեղեցկությունն, իսկապես, կփրկի աշխարհը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: