Սկանդալ Ստեփանակերտում․ արցախցիների պահանջով ապամոնտաժվում է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։

Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։

«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել:

խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- NEWS.am-ին հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։

Տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Понравилась статья? Поделиться с друзьями: