Սիրուշոն հայկական երգ է երգել Թունիսի 2200-ամյա ամֆիթատրոնում․ տեսանյութ

Երգչուհի Սիրուշոն Թունիսում` 2200-ամյա Էլ Ջեմի ամֆիթատրոնում, հայկական երգ է կատարել։ Նա Ինստագրամի իր էջում այդ մասին տեսանյութ է հրապարակել։ ««Քանքարավոր ընկեր»-ը` 2200-ամյա ամֆիթատրոնում։ Ջերմաստիճանը՝ +48»,- տեսանյութին կից գրել է Սիրուշոն։Չնայած տապին՝ երգչուհին սիրով է կատարում հայկական երգը, ինչը շատ է դուր եկել նաև նրա հետևորդներին։

«Ձայնդ անսպառ, հայոց աղջիկ», «Տարբերվող ու, ամենակարևորը, հայրենասեր», «Էդ շոգին ոնց ես կարողանում երգել» մեկնաբանել են երգչուհու տեսանյութը նրա հետևորդները։ Հիշեցնենք, որ «Քանքարավոր ընկերը» գրել է աշուղ Ջիվանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: