Սեպտեմբերի 13-ից զինծառայողի հարազատները լուր չունեին նրանից

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը,

ծնված` 2003 թվականին, — այս մասին հայտնում է Հրազդանի համայնքապետարանը։ Սեպտեմբերի 13-ից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։ Հերոս հայորդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 6-ին, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Վանատուր թաղամաս)` ժամը 17:00-ին:

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին: Հերոսի աճյունը կամփոփվի Կոճոռի Զինվորական պանթեոնում: Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։ Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: