Սարսափելի նոր հայտարարություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

hraparak.am-ը գրել է.
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսից մահացությունը կազմում է 3,4 տոկոս, գրիպից՝ 1 տոկոս…

Կորոնավիրուսը տարածվում է շատ ավելի վատ էֆեկտիվությամբ, քան գրիպը…
ԱՀԿ-ի ղեկավարը տեղեկացրել է, որ կորոնավիրուսը ոչ ատիպիկ թոքաբորբ է,

ոչ մերձավորարեւելյան ռեսպիրատորային վիրուս եւ ոչ էլ գրիպ, այլ ունիկալ վիրուս, որն ունի իր առանձնահատուկ բնութագրիչները…
Ուստիեւ չի կարելի այն բուժել որպես գրիպ, թեեւ նմանությունները շատ են։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»…

Ըստ նույն հրապարակման, կորոնավիրուս ունեցողների մեկ տոկոսի մոտ չկա ախտանշան կամ արտաայտվում է երկու օր միայն…
Մարդկանց մոտ դեռեւս չի մշակվել իմունիտետ կորոնավիրուսի դեմ, ուստի եւ այն հաճախ լուրջ հետեւանքների է բերում…

Այժմ կորոնավիրուսով վարակակիրների թիվը 92 հազար է, մահացածների թիվը 3,1 հազար, որից երեք հազարը՝ Չինաստանում…

Понравилась статья? Поделиться с друзьями: