Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր քար խնդրում է որ քարը տեղավորեն մեքենայի մեջ

Վիլիամ Սարոյանը ծնվել է 1903 թվականի օգոստոօսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

— Առաջ ինձ թվում էր, որ երբ մարդ մեծանում է, այլեւս չի լացում, պարզվեց, որ այդ ժամանակ էլ սկսում է լացել:

-1940 թ. Վիլյամ Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:

-Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։

-Վիլյամ Սարոյանը Սեւանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար եւ խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:

-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:

-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…

-Ինքնաթիռով պիտի տանիմ…

-Ինչու՞ համար…

-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

-Պատմում է Վիլյամ Սարոյանը.

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.

-Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…

Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.

-Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…

Շատ ամնչցա:

Понравилась статья? Поделиться с друзьями: