Սամվել Ալեքսանյանի ընտանիքի բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որեւէ խոչընդոտ չկա. ՊԵԿ նախագահ

Սամվել Ալեքսանյանին եւ իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որեւէ խոչընդոտ չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա համաձայնեց, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառներից մեկն էլ գյուղական վայրերում նիսյա առեւտուրն է. «Այստեղ բոլորս անելիք ունենք, որովհետեւ ոչ թե պետք է մտածենք նիսյա առեւտրի պարագայում ՀԴՄ կտրոն տրամադրելու գործընթացն ինչպես կազմակերպենք, այլ պետք է տնտեսությունը զարգացնենք, որ նիսյա առեւտուր չլինի»:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ բոլոր մատակարարները ապրանքը 15 տոկոսով ավելի էժան են մատակարարում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող խանութներին, Դավիթ Անանյանն ասաց. «Մենք Ալեքսանյանին եւ իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որեւէ խոչընդոտ չկա: Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք բոլոր խոշոր գործարարների մոտ:

Որպես գաղտնիք ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր կարելի է ասել, չկա: Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք, որ օրենսդրությունը ավելի լավ դիզայն անենք եւ հնարավորություն չտանք, որ իրենք իրենց դիրքը չարաշահեն»

Понравилась статья? Поделиться с друзьями: