Ռուսական «Голос. Дети» նախագծի ժամանակ 11-ամյա Էլեն Բադալյանն իր հրաշալի կատարմամ հուզեց ժյուրիի անդամներին և հանդիսատեսին։ Վայելեք աղջնակի հրաշալի կատարումն ու մեկնաբանություններում կիսվեք Ձեր կարծիքներով

Այսօրվա մեր տաղանդավոր փոքրիկը՝ 11-ամյա Էլեն Բադալյանն է։ Նա մասնակցում է Ռուսական «Голос. Дети» նախագծին։ Էլենն ապրում է Մոսկվայում։ Հայուհին հիացրեց բոլորին

Սթիվի Ուանդերի «don ‘t you worry ‘ bout a thing» երգի անզուգական կատարմամբ։ Նրա անթերի կատարումն ու վոկալ տվյալները նախագծի ժյուրիի անդամների զարմանքն ու հիացմունքն են առաջացրել.

Պտտվել են Սվետլանա Լոբոդան եւ Վալերի Մելաձեն: Իսկ երգչուհի Պելագեան աղջկանից հետաքրքրվել է, թե ինչպես է կարողանում 11 տարեկանում այդպես երգել ։ Էլենը պատասխանեց, որ զբաղվում է վոկալով,

սակայն ժյուրին միևնույն է շատ զարմացավ՝ ասելով, որ հիմա շատերն են ուղղակի վոկալով զբաղվում, բայց նրանց մոտ ոչինչ դուրս չի գալիս։ Կոնստանտին Միլաձեն առաջարկեց աղջկան գնալ իր

թիմ, որպեսզի նա Էլենից դասընթացներ վերցնի, սակայն Երիտասարդ երգչուհին որպես մրցավար ընտրեց Սվետլանա Լոբոդային։ Առաջարկում ենք ձեզ նույնպես դիտել Էլենի կատարումը ստորև՝ տեսանյութում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: