Ռոման Բագաջիյանը իր փառահեղ ելույթով ստիպեց ժյուրիի անդամներին պարել

Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրում հայտնի միջազգային բեմերում: Ռուսական «1-ին» ալիքով ընթացող «Ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանի կույր լսումների փուլում Ռոման Բագաջիյանի փայլուն ելույթ ունեցավ։ Ռոստովից ժամանած Ռոման Բագաջիյանը (Ռոմչի) հրաշալի կատարեց Սեյմուր Սիմոնսի և Ջերալդ Մարքսի «All Of Me» ջազային կատարումը։ Նշենք նաև, որ Ռոմանը ծնվել է Ռոստովում. «Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի:

Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակր шկոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը հենց էնտեղ էլ անցկացրել եմ, իսկ տասնութ տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան և տեղափոխվեցի Ռոստովից: Այժմ հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում»,- նշել է Ռոմանը: Ռոմանի դասական ջազային ելույթը հրապուրեց ժյուրիի

անդամներից 3-ին՝ Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին և Լեոնիդ Ագուտինին։ Իսկ ահա Դիմա Բիլանը, որն այդպես էլ չպտտվեց Բագաջիյանի կողմը, արժանացավ «նկատողության»։ Երբ Ռոմանը պիտի հայտներ, թե ժյուրիի անդամներից ում թիմին է միանում, ասաց. «Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ նույնիսկ էն մարդու, որը այժմ ինձ չի նայում (ակնարկելով ու անհարմար դրության մեջ դնելով Բիլանին)»,- նշեց Ռոմանը՝ ընտրելով Գագարինային։ Տեսանյութը ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: