ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են իր ավիճ ակը հայ-ադրբեջանական սահ մանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակություն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Ռուսական կողմից վերահաստատվել է կողմերին ուղղված կոչը՝ ծագած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ցուցաբերել հնարավոր աջակցությունն այդ գործընթացին:

Понравилась статья? Поделиться с друзьями: