Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

Դեն Բիլզերյանը Հայաստանում է։ «Պոկերի արքան» այսօր առաջին անգամ այցելեց Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպեց երկրպագուներին եւ ներկայացրեց իր «Դրվածք» գիրքը:

Բիլզերյանը ոչ միայն ինքը նվիրեց իր գրքերը ու լուսանկարվեց ցանկացողների հետ, այլեւ ընդունեց նրանց պատրաստած նվերները:

Իր հեղինակային գրքում պոկերի աստղը զետեղել է իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունները եւ արտառոց դրվագները:

Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը 18+ է՝ նախատեսված չափահաս ընթերցողի համար:

Բիլզերյանին տեսնելու էին եկել ոչ միայն իր հայրենակիցներն, այլեւ զբոսաշրջիկները։

Պոկերի արքան հասցրեց շփվել նաեւ NEWS.am STYLE-ի հետ: Մանրամասները մեր պատրաստած ֆոտո եւ վիդեո ռեպորտաժներում:

Понравилась статья? Поделиться с друзьями: