ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Հայ և ադրբեջանցի զի նվորակ անների միջև տեղի ունեցած վ իճա բանու թյան մասին

Երեկ Վարդենիսի այն հատվածում, որտեղ ար գելափ ակված են ադրբեջանցի զ ինվորականները, վի ճաբանու թյուն է եղել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, որն արագ հարթվել է։ Այդ մասին Civic.am—ի հետ զրույցում հայտնեցին ՊՆ-ից։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ լուրը, թե ադրբեջանիցները տեղաշարժվել են և իբրև թե հանդիպել են հայ դիրքապահներին ու մ իջադե պը եղել է այնտեղ, չի համապատասխանում իրականությանը։

«Իրենք մայիսի 13-ին երբ եկել ու արգելափակվել են, միջադեպն այդ տարածքում է տեղի ունեցել։ Այսինքն՝ ուրիշ որևէ տեղ չի եղել դա։ Եվ հենց այդ տարածքում էլ մեր զինվորականների հետ եղել է այդ վիճաբանությունը, որն արագ հարթվել է»,-ասացին ՊՆ-ից։։

Понравилась статья? Поделиться с друзьями: