ՊՆ-ն հերքում է համացանցում տարածված տեսանյութը

Hraparak.am-ը գրում է

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ենթադրաբար Վարդենիսից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիների հրոսակախումբը, տարածքից ուժով ստիպում հեռանալ հայերի՝ զինվորական համազգեստով։ Տելեգրամյան ալիքները գրում են, որ տեսանյութը երեկվա է, այն տարածում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, նա ասաց, որ գերեվարման դեպք չկա, ինքը նման բանի տեղյակ չէ, խնդրեցինք տեսանյութը դիտել և ասել, թե արդյոք Վարդենիսի՞ տարածքն է և նո՞ր տեսանյութ է, սակայն նա ավելի ուշ ասաց, որ չի կարողանում տեսանյութը գտնել։

Մենք փորձեցինք նաև ՊՆ-ից պարզաբանում ստանալ, ասացին, որ խոտածածկից ենթադրում են, որ հին տեսանյութ է՝ նկարահանված ուշ աշնանը, և ՊՆ-ն շուտով հերքում կտարածի։

Понравилась статья? Поделиться с друзьями: