«Պիտի հասնեմ տղերքին, չեմ կարող հանգիստ նստել տեղս» Հոգատար որդի էր, նվիրված հայր՝ իր երկու տղաների համար…

Գրիգորի Վագիֆի Ծատրյանը ծնվել է 1987թ․ մարտի 3-ին, Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Մարտունի 2 զորամասում։ 2012թ․ ավարտել է

Ագրարային համալսարանը` ստանալով գյուղատնտեսի մասնագիտություն։ Աշխատել է ԴԱՀԿ-ում։ Հոգատար որդի էր, նվիրված հայր՝ իր երկու տղաների համար։ Ծնողների միակ տղան էր։ Կամավոր մասնակցել է 2016թ․ ապրիլյան պшտերազմին։

Իսկ 2020թ․ արցախյան երրորդ պшտերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից, կրկին կամավոր հիմունքներով, մասնակցել է պшտերազմին և զ ո հ վել է հրադադարի օրը՝ նոյեմբերի 9-ին՝ Շուշիի համար մղվող պայքարում։

Նա գնաց, մինչդեռ նոր էր դիրքերից իջել հանգստանալու, գնաց Շուշի, մինչդեռ իր դիրքը ուրիշ տեղ էր, չլսեց հրամանը, որ պետք է հանգստանա։ Ասեց՝ «Պիտի հասնեմ տղերքին, չեմ կարող հանգիստ նստել տեղս»։

Նրա հրամանն իր արյան մեջ է ` նրա 4 քեռիները առաջին պшտերազմում են զ ո հվել, եղբայրը անհայտ կորած է առայսօր, մյուս եղբայրն էլ զ ո հ վել է։ Սա է արցախցու ապրելը, ծնվել էր, որ հերոսանա։

ԱՌԱՋԻՆ ԻՆՖՈ

Понравилась статья? Поделиться с друзьями: