Պա տերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, իսկ փոքրս՝ Նարեկը, ա նհետ կորած է…

«Պա տերազմն ինձնից խլ եց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է…, չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»,- զրույցում պատմում է տիկին Թեհմինե Թևոսյանը։

Թեհմինե Թևոսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ է, նրա երկու որդիները՝ Հարութ և Նարեկ Վարդանյանները, այս պատերազմի օրերին ծառայում էին Ջաբրայիլում։

Պա տերազմի լուրը ծնողները ստացել են հարևաններից բակում գործ անելիս: Արագ գցել են բահը և վազել են տուն: Զանգել են 2 տղաներին հերթով, երկուսի հետ էլ խոսել են, երկուսն էլ ասել են, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու բան չկա, իրենք դուխով են:

Ավագ որդին՝ Հարութը, տարկետումից հետո էր բանակ գնացել: Մայրը այնքան է ափսոսում, որ որդին ժամանակին չգնաց: Կարծում է, որ հակառակ դեպքում՝ ամեն ինչ այսպես չէր ավարտվի: Իսկ Նարեկը այս պահին համարվում է անհետ կորած:

Վարդանյանների ընտանիքը հույս ունի, որ որդին կվերադառնա. «Հույս ունեմ, որ Նարեկս տուն կվերադառնա։ Ես մայր եմ, կուզեմ, որ գոնե Նարեկս գա, որ գոնե մայր կոչվելու իրավունք ունենամ, որ գոնե ինձ մայր ասող լինի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: