Պարուհի Սոնա Եսայանը ներկայացրել է «Կգնամ» երգի տեսահոլվակը

Սոնա Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Կգնամ» երգի հիման վրա։ Այն ստեղծվել է George Brainshaker-ի կողմից։ Պարուհու ամուսինը՝ Գրիգ Գեւորգյանը, տեսահոլովակի համառեժիսորներից է․ այն նկարահանել է Վահան Եփրեմյանի հետ համատեղ։

Այս ոճը տարբերվում է այն ամենից, ինչ նախկինում տեսել ենք Սոնայի մատուցմամբ։ Պարւհի-երգչուհին այստեղ «դավաճանել է» իր աշխույժ ու կենսախինդ կերպարին՝ մարմնավորելով մի աղջկա, ով սիրահարվում է, այնուհետեւ՝ խափված զգում իրեն։

Հայտնի հայուհին, որն աչքի է ընկնում իր ընդգծված ոճով, տեսահոլովակում հանդես է գալիս մի քանի կերպարներով, որոնք իրեն հարազատ սպորտային ոճում են։ Տեսահոլովակում պարային շարժումները քիչ են, շեշտը դրված է Սոնայի արտիստիզմի ու

էմոցիոնալ խաղի վրա։ Պարուհուն կտեսնեք սթեյթբորդ քշելիս եւ ատրակցիոններով վեր սլանալիս, իսկ ամենաէմոցիոնալ կադրը վերջում է, երբ հերոսուհին հիասթափությունից սկսում է արտասվել։ Տեսահոլովակը YouTube-ում

տեղադրվել է երեկ՝ փետրվարի 12-ին, եւ արդեն ունի ավելի քան 65 հազար դիտում եւ մոտ 220 մեկնաբանություն։ Հետեւորդները շնորհավորել են Սոնային՝ հույս հայտնելով, որ նրա նոր աշխատանքը սպասեցնել չի տա։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: