Պատմություն անհավանական կնոջ մասին ում կյանքին հետևել է ողջ աշխարհը

Հանրահայտ ֆրանսուհի Ժաննա Կալմանի պատմությունը․ Կյանքը պետք է ապրել այնպես, որ դրախտում բոլորը հիացած լինեն։ Ամենայն հավանականությամբ, այսպես պատահել է նաև ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանի հետ, ով ապրել է 122 տարի և 164 օր, ինչով համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Ժաննան բնիկ ֆրանսուհի է, ծնվել է արիստոկրատների ընտանիքում։ Երբ 8 տարեկան էր, հայտնագործեցին էլեկտրական լամպը, երբ դարձավ 14 տարեկան, կառուցեցին Էյֆելյան աշտարակը։ 21 տարեկանում նա ամուսնացավ իր հեռու բարեկամի հետ։ Դժվար է հավատալ, բայց երիտասարդության

տարիներին Ժաննան հանդիպել է Վան Գոգի հետ։ Մեծ նկարչի հարյուրամյակի առթիվ տված հարցազրույցում նա խոստովանել է, որ Վան Գոգը կեղտոտ էր, վատ հագնված ու մռայլ։ 85 տարեկան հասակում Ժաննա Կալմանը սկսեց զբաղվել սուսերամարտով։ Իր հարյուրամյակին հեծանիվ էր վարում։

115 տարեկանում նա ֆիլմում դեր ստացավ, իսկ 121-ում՝ դեր ստացավ «Մոլորակի տիրուհին» մյուզիքլում։ «Ես ընդամենը մեկ կնճիռ ունեմ ու նստած եմ նրա վրա»,- մի անգամ ասել է նա։ Իմիջիայլոց, ժաննան միայն 117 տարեկանում հրաժարվեց ծխելուց։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իրեն վատ էր զգում։

Պարզապես նրա համար, որ գրեթե կորցրել էր տեսողությունը, տհաճ էր ամեն անգամ խնդրել վառել իր ծխախոտը։ Բարեկամները պատմում են, որ նա մինչև իր կյանքի վերջին օրը սիրում էր սուր համեմունքներ ու դրանցով պատրաստված կերակրատեսակներ։ «Ես սիրահարված եմ գինուն»,- սիրում

էր կրկնել Կալմանը։ Ճակատագրի հեգնանքով Ժաննան իր բոլոր երեխաներից ու նույնիսկ թոռներից երկար ապրեց, դրա համար էլ ժառանգներ նա չունի։ 90 տարեկան հասակում նա պայմանագիր կնքեց 47-ամյա իրավաբան Ռաֆրիի հետ։ Նա պետք է ժառանգեր իր տունն այն բանի փոխարեն, որ նա

ամեն ամիս պետք է վճարեր ռենտան մինչ իր մահը։ Համաձայն հաշվարկների՝ տան արժեքը մոտավորապես հավասար էր այն գումարին, որը փաստաբանը պետք է վճարեր 10 տարիների ընթացքում։ Սակայն այստեղ էլ բախտը ժպտաց Ժաննային։ Ռաֆրին ոչ միայն նրա փոխարեն վճարումներ էր կատարում

30 տարիների ընթացքում, այլև նրանից շուտ էլ մահացավ, 77 տարեկան հասակում։ Սա դեռ ամենը չէ։ Համաձայն պայմանագրի՝ իրավաբանի մահվանից հետո վճարները սկսեց կատարել հանգուցյալի կինը։ Կալմանն իր երկրի 17 նախագահներից երկար է ապրել։ Երբ նրան հարցրել են, թե որն է նրա

երկարակեցության գաղտնիքը, մի փոքր մտածելով՝ պատասխանել է. «Հնարավոր է՝ այն, որ ես երբեք չեմ աշխատել»։ Իր կյանքի վերջին 7 տարիներին նա մեծ դժվարությամբ էր քայլում, քանի որ ազդրոսկրի վնասվածքն իրեն զգացնել էր տալիս, սակայն այս մեգատատիկը պահպանել էր իր պայծառ

միտքն ու պարզ, հստակ հիշողությունը մինչև իր կյանքի վերջին օրը։ Հարցազրույցներից մեկում լրագրողը հրաժեշտ տալիս նրան ասում է՝ կտեսնվենք միգուցե հաջորդ տարի, ինչին Կալմանը պատասխանում է. «Իսկ ինչու՞ ոչ։ Դուք այնքան էլ վատ տեսք չունեք»։ Մինչև իր վերջին շունչն

այդ նուրբ ու բնավորությամբ բավականին կտրուկ տատիկը մնում էր՝ որպես ոճի խորհրդանիշ։ Հագնում էր սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ, պարանոցին միշտ մարգարտե մի շար էր կրում։ «Ինձ թվում է, թե ես ծիծաղից եմ մեռնելու»,- ենթադրում էր չվհատվող ծեր կինը։ Երբ կյանքի 123-րդ տարում նա լքում էր այս

աշխարհը, ըստ երևույթին, ոչ միայն ինքն էր ծիծաղում, այլև ճակատագիրը։ Այս կինը երբեք չէր նվնվում, չէր վհատվում ու ամեն օր կյանքին մարտահրավեր էր նետում։ Իսկ ճակատագիրը, ինչպես գիտենք, սիրում է խիզախներին։ Դրա համար էլ մրցման մեջ չէր մտնում Կալմանի հետ… Ինչևէ, այս պատմությունն անհավանական կնոջ մասին է, ում կյանքին հետևել է ոչ միայն Ֆրանսիան, այլև ողջ աշխարհը։

Понравилась статья? Поделиться с друзьями: