Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ «Լուսավոր», ո՛չ «Բարգավաճ», ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին».Ես կորցնում եմ իմ համբերությունը…

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:

Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ «Լուսավոր», ո՛չ «Բարգավաճ», ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում:

Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայողներ։

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: