«Ուրեմն լսե’ք. Խելքներդ գլուխներդ հավաքե’ք». Արմեն Աշոտյան

«Ուրեմն լսե’ք. Խելքներդ գլուխներդ հավաքե’ք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուրեմն լսե’ք։ Խելքներդ գլուխներդ հավաքե’ք։ Չփորձեք որեւէ մեկի վրա պատասխանատվություն գցել։ Վարակի մեկնարկին ձեր ջրիկ, անպատասխանատու ու ինքնահավան մեկնաբանությունները հատ-հատ կդնեմ դեմներդ։

 

Արմատի վրա խնդիրը չբռնեցիք, ավելի «կարեւոր» հարցեր ունեիք։ Հետո երկար ժամանակ poker face էիք անում, մինչեւ հասկացաք, որ պրոբլեմը շատ ավելին է , քան այն լուծելու ձեր սահմանափակ ունակությունները, եւ վիրուսը չի վերանում իր մասին չխոսալուց։

Հիմա արագ գործի անցեք։ Առանց այդ էլ ժամանակ եք կորցրել ձեր նեյնիմ-նեյնիմով։ Վստահ եմ, որ կառավարման ոլորտում մեծ փորձ ունեցող մարդիկ, ինձանից սկսած, պատրաստ կլինեն միանալ օպերատիվ միջոցառումների պրոցեսին, եթե կարիքը զգաք։

Որովհետեւ այս զհարը չի հարցնելու սպիտակ ես թե՞ սեւ, պիցցա ես սիրում, թե՞ քյաբաբ, նիկոլական ես թե՞ ընդդիմադիր։

Իսկ հայրենիքից մեծ-մեծ մի խոսացեք։ Թե չէ խոսացողների շարքում բրիտանացի գիտնականների կողմից առաջնահերթության կարգով հետազոտման ենթակա կլինեն նրանք, ում պատկերացումները հայրենիքի մասին սահմանափակվում են հերթական «տիրոջ» գալարներում նվաճած տաքուկ անկյան կենսական տարածքով։

Բայց հիմա ոչ ձեր հավեսը ունեմ, ոչ ժամանակը։

Արտակարգ ռեժիմ+համերաշխություն+կոնսոլիդացիա. սա է գալիք շաբաթների պետության կյանքի բանաձեւը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: