Ուրախ լուր Հայկ Մարությանից՝ «կարմիր գծերը» վերացնելու մասին

Հնարավոր է, որ «կարմիր գծերի»վերացման որոշում կայացվի, այդ թեմայի շուրջ քննարկումներ են տարվում։

Պետք է ուսումնասիրել, որոշել՝ որն է ամենաօպտիմալ, հնարավորինս արդյունավետ տարբերակը՝ թե՛ ճանապարհների բեռնաթափման, թե՛ հավելյալ ծախսերից ազատվելու տեսանկյունից։

Այս մասին ասել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը։ Նա նշել է․ որ «կարմիր գծերի» մասով փոփոխություններ են նախատեսվում․

«Տարբեր առաջարկներ կան «կարմիր գծերի» մասով՝ ամբողջությամբ վերացնել, թե միգուցե փոփոխությունների ենթարկել․․․

Հանձնաժողովները պետք է բոլոր առաջարկները քննարկեն, և դրա հիման վրա վերջնական որոշում կայացվի։

Խմբակցության ներսում էլ տարբեր տեսակետներ են հնչում, որոշ ՀԿ-ներից էլ առաջարկներ կան: Օրինակ՝ միգուցե գոտիավորման մոտեցում լինի»,- նշել է նա։

Սուրեն Էյրամջյանը խոսել է մեկ այլ առաջնահերթ խնդրի՝ աղբահանության մասին։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանում այժմ բոլորն առաջնահերթ կենտրոնացած են աղբահանության խնդիրների վրա։

Կարճաժամկետ լուծումներից հետո քաղաքային նոր իշխանությունը գնալու է աղբահանության ավելի երկարաժամկետ խնդիրների լուծման»։

Понравилась статья? Поделиться с друзьями: