Որ իրերը ոչ մի դեպքում չի կարելի հանել տնից ու գցել աղբը

Երբեմն չի խանգարում տանը լավ մաքրություն անել և ազատվել կուտակված անպետք իրերից: Դա ապահովում է թեթևության զգացում: Տունը միանգամից դառնում է ավելի մաքուր, մեծ և նույնիսկ լուսավոր: Բայց արդյո՞ք գիտեք, որ որոշ իրեր ոչ մի դեպքում չի կարելի գցել: Մեր նախնիները հավատում էին, որ որոշակի իրեր աղբը գցելով՝ կարող եք դեպի ձեզ ձգել բազմաթիվ անհաջողություններ:

Հաց ու աղ

Հացը խորհրդանշում է լիություն և բարեկեցություն: Այդ պատճառով էլ հացին պետք է հարգանքով վերաբերվել: Եթե տանը մնացել է հին հացի կտոր, կարող եք չորահաց պատրաստել կամ տալ այն թռչուններին: Աղը՝ հաջողության և երջանկության նշան է: Բոլորին հայտնի է սնահավատությունը, որ թափված աղը վկայում է առաջիկայում վեճի մասին: Սակայն նույնիսկ այդ դեպքում պետք չէ աղը լցնել աղբը, ավելա լավ է լվանալ ջրով կամ լցնել լվացարանի մեջ:

Հին լուսանկարներ

Լուսանկաները պահպանում են մարդու էներգետիկան: Այդ իսկ պատճառով էլ համարվում է, որ դրանք չի կարելի ճմռթել, պատռել կամ գցել աղբը:Այդպես կարող եք վնասել լուսանկարում պատկերված մարդկանց՝ դեպի նրանց ուղարկելով անախորժություններ և հիվանդություններ:

Մազեր

Վաղ ժամանակներում մարդիկ ուշադիր էին վերաբերվում իրենց մազերին՝ կարծելով, որ դրանց միջոցով կարելի է մարդուն նաֆսել: Մազերն իսկապես սնուցված են մեր էներգետիկայով, այնպես որ խորհուրդ չի տրվում դրանք վաճառել կամ տալ որևէ մեկին, օրինակ՝ կեղծամ պատրաստող մասնագետներին: Չարժե նաև օգտագործել կեղծամներ և շինյոններ՝ պատրաստված բնական մազերից: Այդպես ձեզ վրա կարող է ազդել նախորդ տիրոջ էներգետիկան, որը նաև բացասական է լինում:

Понравилась статья? Поделиться с друзьями: