Որդուցս լուր չունեի։ Հիվանդանոցում էի, մտքիս մեջ աղաչում էի Աստծուն, որ որդիս զանգի։ Հանկարծ… Քրիստինա Վարդանյան

Քրիստինա Վարդանյանն իր էջում գրել է. Պատ երազմի թ եժ օրերն էին։ Տղաս առաջ նագծում էր։Այդ ընթացքում ոտքիս հետ լուրջ խնդիր ունեի ու ինձ մի քանի անգամ վի րահատեցին։Ամեն օր գնում էի հիվանդանոց, ուր կային բազմաթիվ վի րավոր զինվորներ։Այդ տեսարանից էլ ավելի խորը

ապրումների մեջ էի հայտնվում. աչքերս միշտ թաց էին… Հոկտեմբեր ամսի կեսերն էին։ Տղայիցս լուր չունեի։ Վերջին անգամ,երբ խոսել էինք,ինձ իր գտնվելու վայրի անվան մենակ բաղաձայներն էր ասել՝մենք էդպես էինք խոսում,որ թշ նամին չհասկանար։

Մոտավորապես պատկերացում էի կազմել,թե հարավային ուղղության որ մասում են տեղակայված։ Հիվանդանոցի վերելակին էի սպասում,աչքերս ար ցունքների մեջ նայում էի հեռախոսիս էկրանին ու մտքիս մեջ աղաչում Աստծուն,որ տղաս զանգի։Վերելակում մի կին,տեսնելով ոտքս ու ա րցունքներս,հարցրեց.

֊Ձեզ վատ եք զգում?Ինչով օգնեմ?

֊Տղայիցս լուր չունեմ..Առաջ նագծում է..

Հանկարծ դիմացս գտնվող տղան ինձ գրկեք ու

ասեց. —Մորաքույր ջան,մի անհանգստացիր,քո տղայի հետ ամեն ինչ նորմալ է։Այ կտեսնես,շուտով կզանգի։Պատ երազմն այդքան էլ ուժեղ չի,ոնց ասում են։Մի քանի հատ կրակում են… Այդ տղան շարքային զինվոր էր, պարգևատրվել էր《Մար տական խաչ》շքանշանով,

հրաշքով էր ողջ մնացել,համարյա աղ իքներ չուներ։Մի քանի անգամ վիր ահատվել էր ու պետք է նորից վի րահատվեր։ Սար սափելի ց ավերից կռացած,նա ինձ էր մխիթարում,դուխ տալիս և ժպտում։Պատկերացնում եք ժպտում էր,իսկ ես իր ժպիտից ավելի շատ էի հուզվում և լա ցում…

Հասանք վիրակապարանի մոտ,մինչ բժիշկս կգար,մտա համացանց ու կարդացի,որ էն վայրը,որտեղ դեռ մի երկու օր առաջ իմ որդին էր գտնվում,արդեն թուրքերը գր ավել էին… Այդ պահին չեմ կարող նկարագրել,թե ինչ էի զգում։Ար ցունքոտ աչքերով նայում էի վի րավոր զինվորներին ու մտքիս մեջ խնդրում

Աստծուն,որ գոնե իմ տղայիս էլ այսպես վերադարձնի, միայն թե ողջ մնա… Ոտքս վի րակապելու ժամանակ,երբ բժիշկը և քույրը զարմացել էին,թե ես ինչպես եմ ց ավին դիմանում,հանկարծ զանգահարեց հեռախոսս. ֊Մամ ջան,ինչպես ես???Ես լավ եմ…. 78 օր հետո որդիս վերադարձավ տուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: