Որդեկորույս տղամարդը մի քանի խորհուրդ է տալիս ուրիշ ծնողների․․․

Երեխաներ ունենալը ամենամեծ երջանկությունն է, որ կարող է լինել: Ծնվելով՝ նրանք տակնուվրա են անում ամեն ինչ, սակայն ոչինչ չի կարող փոխարինել փոքրիկի հետ անցկացրած երջանիկ ակնթարթները: Ցավոք, երբեմն լինում է այնպես, որ երեխաները լքում են մեզ…

Ռիչարդ Փրինգլը կորցրել է իր 3 ամյա որդուն՝ Հյուին, ներգանգային արյունազեղման պատճառով: Երեխայի մш հ վш նից հետո վշտшհшր հայրն իր էջում գրել է 10 կարևոր կանոն, որոնք ինքը գիտակցել է որդու կորստից հետո:

  • Չափից շատ սեր չի լինում:
  • Երեխայի հետ հաճախ լուսանկարվեք և տեսանյութեր նկարահանեք: Երբեք չեք կարող վստահ լինել, որ դա վերջին ակնթարթը չէ:
  • Պետք չէ «կաշառել» երեխաներին նվերներով կամ գումարով: Ավելի լավ է նրանց տրամադրեք ձեր ժամանակը. ծով գնացեք, զբոսանքի կամ այգի:
  • Երաժշտություն լսեք և միասին երգեք: Ես ու Հյուն շատ էինք սիրում երգել մեքենայի մեջ, զբոսանքի ժամանակ կամ տանը: Ես անդադար հիշում եմ այդ ակնթարթները:

  • Գնահատեք միասին անցկացրած ժամանակը: Համատեղ ընթրիքները, հեքիաթ կարդալը, բազմոցի վրա պառկելը…այս պարզ գործողություններն ամենից շատ եմ կարոտում:
  • Միշտ համբուրեք հրաժեշտ տալու ժամանակ: Հնարավոր է, դա կլինի վերջին բանը, որ կանեք նրանց համար:
  • Կարողացեք զվարճանալ: Կարևոր չէ, թե ինչ եք անում. զբոսնում եք, խանութներում շրջում, մեքենայով ինչ-որ տեղ գնում, մի մոռացեք ուրախանալու և ծիծաղելու մասին:

  • Անպայման գրի առեք ձեր երեխայի բոլոր ձեռքբերումները: Այդ գրառումները հաճելի կլինի կարդալ ծերության ժամանակ:
  • Դուք չափազանց շատ ժամանակ ունեք: Դուք կարող եք գոնե 1 րոպե տրամադրել երեխայի հետ խաղալու համար: Որևէ մի բան չպետք է ավելի կարևոր լինի:
  • Եթե երեխաներին քնելուց առաջ համբուրելու, նրանց դպրոց տանելու, միասին նախաճաշելու հնարավորություն ունեք, ուրեմն դուք ամենաերջանիկ մարդն եք: Հիշեք դրա մասին:
Понравилась статья? Поделиться с друзьями: