Ով է իրականում փոխվարչապետի նորանշանակ գեղեցկուհի խորհրդականը. (ՖՈՏՈ)

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի նախկին տեղակալ Մանե Ադամյանն այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական…
Նշենք, որ Ադամյանը փոխնախարարի պաշտոնում է եղել մեկ տարի՝ 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունիս…

Վերջինիս ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս կարող ենք նկատել, որ բավականին լավ հարաբերություններ ունի նոր իշխանությունների հետ։ Մեր տեղեկություններով Մհեր Գրիգորյանը դեռ Ադամյանի՝ փոխնախարարի պաշտոնում լինելու ժամանակ նրան նկատել է…
Փոխնախարարի պաշտոնից ազատվելուց հետո էլ ֆեյսբուքում գրառում անելիս էլ Ադամյանը նշել էր նաև Մհեր Գրիգորյանին.

«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար, բոլոր գործընկերներիս` կատարված ծանր աշխատանքի համար, առանձնահատուկ երախտիքս` նախարարության բոլոր կոլեգաներիս, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և իր գրասենյակին` Եվրոպական միության և միջազգային գործընկերների հետ աշխատանքների պրոֆեսիոնալ կուռացիայի համար»…
Նշենք, որ Ադամյանն ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ Ծնունդով Լոռու մարզից է՝ Վանաձորից, 29 տարեկան է…

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականին Բաց հասարակության հիմնադրամներում որպես հետազոտող-կրթաթոշակառու…
2012-2013թթ․՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում է եղել, 2013-2014թվականներին աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես արտաքին կապերի առաջատար մասնագետ…

2014-2015թվականներին եղել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ծրագրերի ղեկավար, իսկ 2017-2018թվականներին Հայաստանի զարգացման հիմնադրամում աշխատել է ներդրումային ծրագրերի ղեկավար…
Փոխնախարարի պաշտոնից ազատվելուց հետո Ադամյանը մեր տեղեկություններով աշխատել է Եվրամիությունում, որպես խորհրդատու…
Ըստ ամենայնի պայմանագրի ավարտվելուց հետո Մանե Ադամյանը վերադառնում է պետական ապարատ…

Понравилась статья? Поделиться с друзьями: