Շ ՏԱՊ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՎ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԻՐ ԱՎԻՃ ԱԿԻ ՇՏԿՄԱՆ ՀԱՄԱՐ 

Իրադրությունը լա րված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե կա հավանականություն, որ մեր զի նված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գ երի վերցնել, հետո ադրբեջանցիները կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ։

«Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այդ սադրանքը կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման»,- հայտարարեց Փաշինյանը՝ այնուհետև ներկայացնելով առաջարկը․

«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը, սա անում եմ հայ հանրության առաջ, և այս առաջարկը արված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ 2 կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից,

մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, դիտորդների ներկայությունը

այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը Սոթք և Խոզնավար հատվածների մասին է, և հետագայում դիտորդների առկայությամբ տեղի ունենա սահմանների ճշգրտման աշխատանքները։

Понравилась статья? Поделиться с друзьями: