Շտ ապ. Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները. ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԱԱՍՆԵՐ

Medianews-ը գրում է. Վրաստանը այսօրվանից զբոսաշրջիկների համար բացել է իր ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսյան համավարակի հետևանքով փակվել էին 2020-ի մարտ ամսից: Համապատասխան որոշումը ընդունել է երկրի

վարչապետին առընթեր կորոնավիրուս՛ան վարակըի դեմ պայ քարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես կառավարության նիստոի ընթացքում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սահմանների բացումը կնպաստի զբոսաշրջիկների

թվի աճին, ինչն էլ դրական անդրադարձ կունենա տնտեսության վերականգնման վրա: «Մենք սպասում ենք զբոսաշրջության ոլորտի արագ վերականգնում։ Բնական է, որ վաղվանից սահմանների բացումը մեր տնտեսության վերականգնման ճանապարհին ևս մեկ էական խթան կհանդիսանա»,- նշել Է Ղարիբաշվիլին: Նշվում է, որ ՀՀ-ից, ինչպես նաև

ՌԴ-ից, Ադրբեջանից ու Թուրքիայից առանց խոչընդոտների Վրաստանի տարածք կկարողանան մուտք գործել այն զբոսաշրջիկները, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսյան վարակի դեմ, բացի այդ սահմանին կորոնավիրուսյան վարակի թեստի բացասական պատասխանի մասին տեղեկանք են ներկայացրել:

Понравилась статья? Поделиться с друзьями: