Շտ ապ․ Սերժ Սարգսյանը կպա յք արի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ահա, թե ինչ որշում է կայացրել նա․ մանրամասներ

ՀՀԿ գործկոմը որոշել է, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրությանը, այն էլ Հայրենիք կուսակցության հետ դաշինքով: Այդպիսով, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը փաստորեն դաշինք կազմեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ, ինչն արդեն իսկ բավականին հետաքրքիր է: Իսկ Սերժ Սարգսյանի հիմնական պայքարը, ինչպես նշել եմ բազմաթիվ առիթներով, լինելու է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Նրանք պայքարելու են միմյանց հետ:


Դա չի նշանակում, որ չի լինելու պայքար գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն անցնող ամիսների գործընթացներն էլ վկայեցին, որ ուժերի հարաբերակցությունը բոլորովին այնպիսին չէ, որը ստեղծի Փաշինյանի դեմ պայքարի լրջագույն ներուժ: Ըստ այդմ նվազագույն խնդիրը դառնում է խորհրդարան անցնելու հարցի լուծումը, ինչն էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է լուծեն միմյանց հաշվին:


Նրանց ընտրազանգվածը հիմնական առումով ըստ էության նույնն է և տեսականում, զուտ վիճակագրական կամ թվաբանական առումով կարող է երկուսի գլխավորած ուժերին էլ տալ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն: Ամբողջ հարցն այն է, որ այդ դեպքում սակայն երկուստեք երաշխավորված անցումը հնարավոր է, եթե կարողանան «կազմակերպված» ձևով կիսել, բաժանել ընտրազանգվածը:


Հնարավո՞ր է այդպիսի բաժանում, թե ոչ: Իհարկե դա բացառել պետք չէ, հաշվի առնելով այն, որ խոսքը այն համակարգի մասին է, որը իր բնույթով եղել է բավականին կազմակերպված: Այդ դեպքում կարող է ստացվել պատկեր, երբ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը իրենց գլխավորած դաշինքները կանցկացնեն նոր խորհրդարան, իսկ այնտեղ արդեն կարող են գործել համատեղ, իհարկե ըստ անհրաժեշտության ու շահերի:


Մյուս կողմից, իսկ հնարավո՞ր է այդպիսի բաժանում գործնականում: Ի վերջո, կա՞ որևէ երաշխիք, որ տեղի չի ունենա այն, ինչ 2018 թվականին տեղի ունեցավ ՀՀԿ հետ, երբ խորհրդարան անցնելուն չբավականացրեց 3-4 հազար ձայն: Առավել ևս, որ այժմ փոխվում է ընտրակարգ և նախկին կառավարող համակարգը զրկվում է կարևոր մեխանիզմից՝ ռեյտինգային ընտրակարգից:


Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարելու են առավելագույնի համար, իսկ դա հնարավոր է ապահովել միմյանց, ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ ուժգին պայքարով: Հատկապես, երբ նրանք որքան ուժգին են պայքարում Փաշինյանի դեմ, այդքան ուժեղացնում են նրա դիրքերը:
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: