«Շնորհակալ եմ ամուսնուս կողքիս լինելու համար». տիկտոկեր Չուչի-Շուշիի դաջվածքն ընտանիքի անդամների և իրենց կատվի պատկերով

Տիկ-տոկից լսարանին հայտնի Չուչի-Շուշին՝ Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանն առաջին անգամ դաջվածք է արել: Ինստագրամի իր էջում նա տեղադրել է դաջվածքի լուսանկարը, որում պատկերված են ընտանիքի անդամները և իրենց կատուն ու գրել.

«4 տարուց ավելի փափագել եմ, որ ունենամ էս հրաշք դաջվածքը։ Բայց զգում էի՝ դեռ շուտ է։ Այսօր առավոտյան հասկացա, որ արդեն հասունացել է պահը, և ժամեր անց ես արդեն ուրիշ եմ: Շնորհակալ եմ ամուսնուս կողքիս լինելու ու այս ընտանիքն ինձ տալու համար»։

Շուշին հայտնել է, որ դաջվածքում իր դստեր նկարած պատկերն է։ Տիկտոկերը նաև տեսանյութ է տեղադրել դաջվածքն անելու ընթացքից: Նշենք, որ Շուշին և ամուսինը՝ Էդգարը, ունեն երկու երեխա՝ 9-ամյա Անահիտն ու 5-ամյա Նոյը:

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասել էր, որ ամուսինը բավականին խիստ մարդ է, իրենց միջև 12 տարվա տարբերություն կա: «Ամուսնուս «ձյաձ» եմ ասում, ժամանակին այդպես եմ դիմել կատակի համար ու այդպես էլ շարունակվել է, բայց մեր միջև տարիքային տարբերությունը երբևէ չեմ զգացել, ես ու ամուսինս նույն հետաքրքրություններն ունենք»,- ասել էր նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: