Շատ ավելին հասկացա, ժպտացի, հիասթափվեցի, զարմացա, զայրացա, ավելի գնահատեցի ու գոհացա իմ կյանքից․ այսօր Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդների հետ կիսվել է իր մտքերով։ «Եվս մեկ տարով մեծացա))…Շատ ավելին հասկացա, ժպտացի,

հիասթափվեցի, զարմացա, զայրացա, ավելի գնահատեցի ու գոհացա իմ կյանքից։ Ու ամենակարևորը մնացի այնպիսին ինչպիսին, որ կամ։ Շնորհակալ եմ անթիվ շնորհավորանքների համար, սիրում եմ բոլորիդ շատ», — հրապարակմանը կից գրել է երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հանդերձանքով էր։ Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չէր մեկնաբանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: