«Նրա կորստի հետ չեմ համակերպվում». Հակոբ Հակոբյան

Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդմանն էին հյուրընկալվել երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, ովքեր խոսել էին իրենց կարիերայի սկզբի, այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների և կորուստների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել

կարևոր մանրամասները։ Զրույցի ընթացքում Հակոբը հուզվելով պատմել էր տատիկի կորստի մասին՝ նշելով, որ ինքը իր տատիկին սիրել է մոր պես։ «Ես մեկ-մեկ որ տատիկիս կորցրել էի, ասում եմ լավ, Տեր Աստված, որ երիտասարդ են կորցնում, ո՞նց են կարում, էդ ի՞նչ ուժ ա հայտնվում

մարդկանց մեջ, երբ որ ծնող են կորցնում կամ ծնողը երեխա է կորցնում»,-ասել էր Հակոբը՝ հավելելով, որ տատիկի բացակայության, նրա կորստի հետ, միևնույնն է, դեռ չի համակերպվում։ Հակոբը նաև նշել էր, որ տատիկը միշտ կա իր աղոթքների մեջ, կա իր հումորների մեջ, քանի որ նա էլ շատ հումորով կին է եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: