Նոր տաքսիով տուն եմ վերադառնում, ճանապարհին պատասխանում եմ ընկերներիս նամակներին ու…

Արամ Գևորգյանը իր էջում գրում է. Նոր ընկերներցս մեկը գրել էր, որ մի տաքսիստ կրկեսի մոտից մինչև Եռաբլուր տանելու համար երկու հազար հինգ հարյուր դրամ գումար է ուզել։ Բնականաբար տհաճ մի ջադեպ է։ Հիմա ես պատմեմ զուգահեռ

իրականության վերաբերյալ։ Քիչ առաջ տաքսիով տուն եմ գալիս, ճանապարհին ձայնային հաղորդագրությամբ պատասխանում եմ ընկերներիս նամակներին, ովքեր ուզում են ամեն կերպ օգնել նախորդ գրառմանս շուշեցի փոքրիկին։ Դե ասում եմ, որ ինչով էլ

օգնեն էլի բան է, քանի որ էրեխեքը համ տունն են կորցրել, համ հորը։ Եվ այսպես, ողջ ճանապարհին մի չորսից հինգ հատ ձայնային եմ ուղարկում։Հասել եմ մեր շենքի մոտ, հանել եմ, որ գումարը տամ, տաքսիստը ասում ա՝ «պահի ախպերս էդ գումարը,

պետք չի»։ Սկզբում միտքը չհասկացա, մտածում եմ. «ինչի՞ չի ուզում գումարը»։ Ասում եմ չէ, վերցրեք, ասում ա՝ չէ, ախպերս, լսեցի, որ կարիքավոր ընտանիքների եք օգնում, լավ գործ եք անում, փող պետք չի։ Դեմքիս միանգամից ժպիտ հայտնվեց,

որ լավ մարդու եմ հանդիպել, եւ այնուամենայնիվ պնդեցի, որ չէ, էդպես չի լինում, ինքն էլ, եթե էս ժամին տաքսի է վարում, ուրեմն ընտանիք է պահում։ Գումարը մի ձև թողեցի իր մոտ, իջա մեքենայից։ Սա գրում եմ նրա համար, որ վատի կողքին միշտ լավն

էլ տեսնեք։ Վատը միշտ էլ լինելու է, և իրենք նրա համար են, որ իրենց ֆոնին մենք գտնենք լավերին։ Եվ ոնց Արցախի հերոս Առուշանյան Դավիթն էր ասում մորը՝ տիկին Լիդային. «Աշխարհի մեջ լիքը լավ մարդիկ կան, մամ, ուղղակի մենք իրենց չենք ճանաչում…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: