Նոր ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ! Ահա թե ինչու պետք է քանդել Հովիկ Աբրահամյանի դղյակները Ի՞նչու են նրան ասել Մուկ

Երևանի քաղաքապետարանի այն նախաձեռնությունը, որ պետք է վերանայվեն այն ապօրինի տները, որոնք ձեռք են բերվել նախկին ռեժիմի ժամանակ պաշտոնյաները.
Hetq.am-ը գրում է.
Շարունակում ենք ներակայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում:

Անշարժ գույքի վարձակալություն
«Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ-ի 100 % բաժնետերը Արգամ Աբրահամյանն է: Ընկերության գրասենյակը գտնվում է վերջինիս պատկանող Երեւանի Ամիրյան 4/2 հասցեում:

«Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրվել է 2012թ. Ու այն ղեկավարում է Անգին Սարգսյանը: «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 300 միլիոն 988 հազար դրամ:
Ըստ հարկային տվյալների՝ ընկերության գործունեության տեսակը սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առեւտուրն է, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Անգին Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում սկզբում պատճառաբանեց, թե այժմ հանդիպման է եւ գործարքի մեջ է, ապա մի քանի նախադասությամբ պատասխանեց ընկերության գործունեությանը վերաբերող հարցին:
«Այո, ես եմ տնօրենը: Ընկերությունն այս պահին որևիցէ գործունեություն չի իրականացնում, գործունեությունը դադարեցված է: «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ-ն ընդհանրապես ոչ մի գործունեություն չի իրականացրել»,-ասաց Անգին Սարգսյանը:

 

Հարցին, թե ինչու է հիմնադրվել մեծ կապիտալով ընկերություն, եթե որևիցէ գործունեություն չպետք է իրականացնի, Անգին Սարգսյանը պատասխանեց. «Կներեք, սակայն ես էլ չեմ պատասխանի, թե ինչու է հիմնվել ընկերությունը: Դա իմ ընկերության ներքին գաղտնիքն է Ու որպես տնօրեն իրավասու եմ չպատասխանել: Գուցե ձեզ համար աբսուրդ է, որ այդ կապիտալով ընկերությունը չի գործում, ինձ համար աբսուրդ չի: Ընկերությունը բացվել է, սակայն այս պահին դադարեցված է, չենք իմացել ինչ գործունեություն է: Երբ որ գործունեություն կսկսի, դուք կիմանաք այդ մասին, կզանգահարեք, ես էլ կասեմ, թե ինչ գործունեություն է ծավալում»:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Понравилась статья? Поделиться с друзьями: