Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են Սևանի թերակղզում. (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5-ով և այս պահի դրությամբ երկրում կա վարակված 13 քաղաքացի:

«Վատ լուրերն այն են, որ Էջմիածինից մեկուսացված քաղաքացիներից ևս հինգի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս պահին ունենք 13 հաստատված դեպք։ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։

«Ես հիմա հետահայաց վերլուծում եմ մեր գործողությունները և ասում՝ գուցե ինչ-որ բան այնպես չենք արել, բայց երբ իրավիճակին ծանոթանում եմ, հասկանում եմ, որ ըստ էության՝ մեր պոտենցիալ ոչ մի գործողություն այս իրավիճակի վրա չէր կարող ազդել, որովհետև էջմիածենցի կինը Հայաստան է ժամանել փետրվարի 29-ին, այն ժամանակ, երբ մենք դեպք չենք ունեցել։ Առողջապահության նախարարության մոնիտորինգի խումբի բժիշկները նրան պարբերաբար դիմել են, սակայն նա պարզապես թաքցրել է այդ դեպքը»,- ներկայացրեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ Աննա Հակոբյանը շփվել է Բրազիլիայի նախագահի կնոջ հետ, որն ըստ որոշ տեղեկությունների ևս կորոնավիրուսով է վարակված: Վարչապետը նշեց, որ նորից ստուգումներ են անցնելու, ամեն դեպքում համապատասխան միջոցառումներ են կիրառվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: