«Նիկոլը մեր ազգի վրեժն է լուծում ազգի դավաճաններից»․ Ռուբեն Հախվերդյան

«Ոչ մի նախագահի հետ, ոչ մի կապ չեմ ունեցել՝ ընկերական, մտերմական, հաց ուտել, խորոված լափել և այլն, այդպիսի բան երբեք չի եղել, և նույնը կասեմ Նիկոլի մասին, նա ինձ բոլորովին չի հետաքրքրում, բայց այն, ինչ ինքը անում է, ինձ հետաքրքրում է»,- այս մասին եթերում ասել է երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

Երգահանի խոսքով, Փաշինյանը շատ բաներ լավ է անում, և ծախված են այն մտավորականները որոնք հերսացնում են Ռուբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

«Նրանք փողով են խոսում, և գումարի դիմաց քննադատում են Նիկոլ Փաշինյանին: Ավելին ասեմ, ես Նիկոլին առանձնապես համակրանքով չեմ վերաբերվում, բայց ինչ որ նա անում է, ինձ դուր է գալիս, և ժողովուրդը միևնույնն է նրա կողմից է»,-նշել է Հախվերդյանը:

Opposition supporters hold a protest march in support of initiators of the occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district in Yerevan, Armenia

Երգիչն ի շարս այլ ներքաղաքական կարևոր հարցերի, անդրադարձել է նաև Երևանի կառավարմանը, խոսել սեփական նախասիրությունների, այդ թվում թմրանյութերի և ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեության և առաջիկա անելիքների մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: