«Նանայ Նինայ». Hayat Project-ի հիթային պրեմիերան

«Նանայ Նինայ». Այսպես է կոչվում Hayat Project-ի նոր կատարումը, որի տեսահոլովակի նկարահանման backstage կադրերը StarNews-ը ներկայացրել էր դեռ օրեր առաջ։ Ինչպես և սպասվում էր, խումբը իր երկրպագուներին ներկայացավ գունեղ ու պարային պրեմիերայով, որը այս ամռան գլխավոր հիթը դառնալու լուրջ հայտ է ներկայացնում։

Տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է։ Այս անգամ ևս հոլովակում կարող ենք տեսնել դերասանուհի Լիանա Վանոյանին՝ բավականին անսպասելի կերպարով։ Խմբի նոր ստեղծագործության մեջ օգտագործվել են հատվածներ Ալեքսեյ Հեքիմյանի, Գրիգոր Հախինյանի և քաղաքային ֆոլկլոր հանդիսացող երգերից։

Понравилась статья? Поделиться с друзьями: